Կենդանաբանական այգու՝ գորիլայի կոստյումով աշխատակցին հանգստացնող դեղ են կրակել

00:53 • 07.06.14

Կենդանաբանական այգու՝ գորիլայի կոստյում հագած աշխատակիցն անասնաբույժի կողմից տրանկվիլիզատորի բարձր չափաբաժին է ստացել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Time-ին:


Միջադեպը տեղի է ունեցել իսպանական Տեներիֆե քաղաքի կենդանաբանական այգում՝ աշխատակազմի վարժանքներից մեկի ժամանակ, որի նպատակը կենդանաբանական այգու կենդանիների փախուստի դեպքում անհրաժեշտ քայլերի մշակումն էր:


Անձնակազմի վարժանքի ժամանակ աշխատակիցներից մեկը գորիլայի կոստյում է հագել, որպեսզի վանդակից կապիկի փախուստը ցուցադրի:


Սակայն կենդանաբանական այգու անասնաբույժը, ով մոտակայքում է գտնվել, չի ճանաչել իր գործընկերոջը և նրան տրանկվիլիզատորի՝ կապիկի համար նախատեսված դոզա է կրակել:


Կենդանաբանական այգու տուժած աշխատակիցը հիվանդանոց է տեղափոխվել և շատ ծանր վիճակում է, նրա մոտ լուրջ ալերգիկ ռեակցիա է սկսվել: