Հաիթիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ նախագահի հրաժարականի պահանջով

13:55 • 07.06.14

Առնվազն 5 հազար մարդ դուրս է եկել Պորտ-Օ-Պրենսի փողոցներ՝ պահանջելով Հաիթիի Հանրապետության նախագահ Միշել Մարտելիի անհապաղ հրաժարականը, գրում է ria.ru-ն՝ հղում անելով BBC-ին:


Ցուցարարները դժգոհ են գների աճից և կոռուպցիայի բարձր մակարդակից։

 

Նրանք պահանջում են, որ Մարտելին վայր դնի նախագահի լիազորությունները, պահանջում են նաև արտահերթ նախագահական ընտրություններ:

 

Ինչպես հաղորդում է BBC-ն, ցուցարարներից մի քանիսի պաստառների վրա գրված են ԱՄՆ-ի, Կանադայի և Ֆրանսիայի առաջնորդներին ուղղված կոչեր՝ «Օգնել Հաիթիի քաղաքացիներին ազատվել իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչներից»:

 

Ցուցարար քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների ընթացքում իրավապահներն արցունքաբեր գազ են օգտագործել: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

 

2012թվականի սկզբից ի վեր երկրում պարբերաբար տեղի են ունենում նախագահ Մարտելիի հրաժարականի պահանջով ցույցեր, ով իշխանության է եկել 2011 թվականին։