Իջևանում 2 արկ է հայտնաբերվել, մեկը՝ պայթուցիչով
Հունիսի 6-ին` ժամը 18:30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բենտոնիտի գործարանի մոտակայքում ականանման առարկա կա: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Ոստիկանության օպերատիվ և մի շարք գերատեսչությունների հատուկ խմբերը նշված վայրից հայտնաբերել են 122 մմ տրամաչափի 2 արկ, որոնցից մեկը` պայթուցիչով:
Ըստ մասնագետի եզրակացության` արկերը պիտանի չեն օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:










