Կիևի կենտրոնում ավտոմեքենա է պայթել
Ուկրաինայի մայրաքաղաքի Պեչերսկու շրջանում, որտեղ գտնվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, խորհրդարանը և կառավարական թաղամասը, հունիսի 7-ին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից, Կուտուզովի փողոցում պայթել է Infiniti մակնիշի ավտոմեքենա, դրա սեփականատերը վիրավորվել է:
«Հայտնի է, որ դա Infiniti մակնիշի ավտոմեքենա է, որը պատկանում է 1964 թվականին ծնված տեղի բնակչի, - նշել են իրավապահները, - Սեփականատերը մարմնական վնասվածքներ է ստացել. ազդրի բաց կոտրվածք և ոտքի երկու մատների տրավմատիկ անդամահատում: Նա այժմ տեղափոխվել է հիվանդանոց»:
Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Ավտոմեքենայի պայթյունի պատճառները դեռ չեն հաղորդվում:










