Կոնգոյում խոշոր եղջերավոր անասուն գողանալու դիմաց վրեժ են լուծել՝ սպանելով 33 մարդու, այդ թվում՝ կանանց և երեխաների
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կիվու գավառում առնվազն` 33 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ, մահացել են մի խումբ զինված տղամարդկանց՝ եկեղեցու այցելուների վրա հարձակման արդյունքում: Այս մասին հաղորդում է newsru.com-ը` հղում կատարելով ria.ru-ին:
Գավառի ներքին գործերի նախարար Ժան Ժուլիեն Միրուխոն նշել է, որ զինված հարձակումն ամենայն հավանականությամբ՝ վրեժ է՝ խոշոր եղջերավոր անասունի առևանգման դիմաց:
Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ 9 տղամարդ, 14 կին և 10 երեխա է մահացել: Մեծ մասին մորթել են, ոմանց՝ սպանել տներն այրելով:










