Լուկաշենկոն կմասնակցի Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը կմասնակցի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:
Բելառուսական կողմն Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողության հրավեր էր ստացել ավելի վաղ, բայց մինչ այսօր չէր հաղորդում, թե ինչ մակարդակով է մասնակցելու արարողությանը:
Պորոշենկոն Ուկրաինայի նախագահ է ընտրվել մայիսի 25-ին: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 54,7 տոկոսը:










