ՀՀ Նախագահը Վիլիկ Եդիգարյանին և Մարիամ Մարգարյանին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի 20-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել են հանրային կառավարման ամբիոնի դոցենտ Վիլիկ Մելքոնի Եդիգարյանին և քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մամիկոնի Մարգարյանին։
Ինչպես տեղեկանում են President.am կայքից, ՀՀ Նախագահը հրամանագիրը ստորագրել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։










