Ֆրանսիացիները քննադատել են Օբամային՝ Նորմանդիայում արարողության ժամանակ ծամոն ծամելու համար (տեսանյութ)
Ֆրանսիացիներին զայրացրել է այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծամոն է ծամել Նորմանդիայում դաշնակիցների զորքերի իջեցման 70-ամյակին նվիրված պաշտոնական արարողության ընթացքում, գրում է Взгляд-ը։
Սոցկայքերի օգտատերերն Օբամայի պահվածքն անվանել են «վուլգար» և «ամոթալի»։
«Իսկ Օբաման չի՞ ցանկանում «Կոկա-կոլա», մինչ ծամոն է ծամում Մարսելյեզի ներքո»,- գրել է օգտատերերից մեկը, ով վրդովված է եղել Օբամայի վարքից Ֆրանսիայի հիմնի կատարման ընթացքում։
ԱՄՆ նախագահն արդեն ենթարկվել է նման քննադատության, երբ նրան ծամոն ծամելիս են նկատել Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ։
Նշվում է, որ Օբաման այժմ փորձում է թողնել ծխելը և հաճախ այդ նպատակով ծամում է նիկոտինային ծամոններ։










