Անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Պորոշենկո

13:26 • 07.06.14

Ուկրաինայում անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին հունիսի 7-ին հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Գերագույն ռադայում երդմնակալության արարողությանը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Պորոշենկոն նաև խոստացել է պահպանել երկրում ուկրաիներենի միակ պետական կարգավիճակը: Բայց, ընդ որում, ռուսախոս քաղաքացիների իրավունքները՝ օգտագործելու իրենց լեզուն, չեն խախտվի, հավելել է Պորոշենկոն:

 

Նախագահը հայտարարել է նաև, որ Ուկրաինան կմնա ունիտար պետություն, այլ ոչ դաշնություն:

 

Ինչպես գրում է Russia Today-ը, Ուկրաինայի նոր նախագահի խոսքով՝ դաշնայնացման մասին խոսք գնալ չի կարող:
«Դաշնայնացման մասին խոսքերը հիմքեր չունեն: Ուկրաինան եղել է, կա և կլինի ունիտար պետություն»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նշենք, որ երկրի հարավ-արևելքում պահանջում են երկրի դաշնայնացում։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պորոշենկոն հայտարարել է՝ Ղրիմը կա և կլինի Ուկրաինայինը: 

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն այսօր հավատարմության երդում է տվել ուկրաինացի ժողովրդին և դարձել անկախ Ուկրաինայի հինգերորդ նախագահը: