Պորոշենկոն իր երդմնակալության օրը պապիկ է դարձել
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն երդմնակալության առթիվ կազմակերպված երեկոյան հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտնել է, որ պապիկ է դարձել: Այս մասին հաղորդում է Интерфакс.ru-ն:
«Այսօր Ուկրաինայի ևս մեկ քաղաքացի ավելացավ, ես պապիկ դարձա»,-ասել է Պյոտր Պորոշենկոն: Շաբաթ առավոտյան Գերագույն ռադայի շենքում Ուկրաինայի նորընտիր նախագահի՝ Պորոշենկոյի երդման արարողությունն էր:
Անցյալ տարվա սեպտեմբերին Ուկրաինայի նախագահի չորս երեխաներից նրա 28-ամյա ավագ որդու՝ Ալեքսեյի հարսանիքն էր, ով ամուսնացավ McKinsey & Company ընկերության մենեջեր-խորհրդատու Յուլիա Ալիխանովայի հետ: Զույգերը միասին սովորել են Ֆրանսիայի միջազգային բիզնեսի դպրոցում:
Ալեքսեյ Պորոշենկոն և Յուլիա Ալիխանովան որդի են ունեցել:










