Չինաստանում պտերոզավրերի 5 քարացած ձու են հայտնաբերել
Չինաստանում պտերոզավրերի՝ մոտ 65 մլն տարի առաջ գոյություն ունեցած թռչող դինոզավրերի, 5 քարացած ձու են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Պարզվել է, որ այդ հայտնագործությունը կատարվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում: Նշվել է, որ այդքան լավ պահպանված պտերոզավրի ձվերն առաջին անգամ են հայտնաբերվել:
Բացի այդ, ձվերից ոչ հեռու հսկայական արարածների 40 կմախք է հայտնաբերվել: Այդ սողունների թևերի բացվածքը մոտ 3.5 մ է եղել: Նրանք սնվել են ձկներով, այդ իսկ պատճառով հաճախ ապրել են լճակներից ոչ հեռու:
Այժմ չինացի գիտնականները ձվերի 3-D-մոդելների վերակերտման վրա են աշխատում, որը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ կազմվածք են ունեցել պտերոզավրերը:










