Արարատի մարզի Գորավան գյուղում գայլերը 10 ոչխար են հոշոտել

11:23 • 07.06.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գորավան գյուղում գայլերը ոչխարներ են հոշոտել. անհրաժեշտ է օգնություն:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը։


Պարզվել է, որ գայլերը հոշոտել են 10 և վիրավորել 7 ոչխար: