Պորոշենկոյի՝ կարմիր գորգով անցնելու ժամանակ զինվորը ձեռքից գցել է կարաբինը (տեսանյութ)

14:34 • 07.06.14

Նախագահական պատվո պահակախմբի զինվորը ձեռքից գցել է զենքն այն ժամանակ, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն անցնելիս է եղել կարմիր գորգով դեպի Գերագույն ռադա, որտեղ պետք է կայանար նրա երդմնակալության արարողությունը, գրում է korrespondent.net-ը:

 

Երբ Պորոշենկոն գրեթե հասել է դռանը, զինվորներից մեկը, ով կանգնած է եղել դռան մոտ, սկզբից գցել է հրացանը, իսկ այնուհետ կորցրել հավասարակշռությունը, և հասկանալի է եղել, որ նա վատ է զգում իրեն: Դեպքից հետո զինվորին տարել են:

 

«Պյոտր Պորոշենկոն ժամանեց Գերագույն ռադա: Կարմիր գորգով անցնելու ժամանակ Պատվո պահակախմբի զինվորներից մեկը երերաց և քիչ էր մնում ընկներ: Հավանաբար, արևահարություն էր, զինվորները մեկ ժամ կանգնած էին արևի տակ»,- նշում է լրագրող Մուստաֆա Նայեմը դեպքի վայրից: