Իրաքում տասնյակ ուսանողներ են պատանդ վերցվել
Իրաքում ապստամբները գրավել են համալսարաններից մեկի շենքը, հայտնում է Russia Today-ը:
Միջադեպը գրանցվել է Ռամադի քաղաքի (Բաղդադից արևմուտք) համալսարանում: Այնտեղ զինյալները պատանդ են վերցրել տասնյակ ուսանողների, ինչպես նաև՝ պրոֆեսորադասախոսական կազմին:
The New York Times-ը նույն առիթով հայտնում է, որ զինված անձինք սպանել են անվտանգության երեք աշխատակիցներին, որոնք փորձել են կանգնեցնել նրանց:
Զինյալներն «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունից են, որն առնչվում է «Ալ Կաիդային»:
Ուսանողներին հաջողվել է կապ հաստատել լրատվամիջոցների հետ, հայտնել, որ համալսարանի հանրակացարանի տարածքում խուճապ է տիրում:
Աղբյուրը նշում է, որ այժմ Իրաքում ամենավատ շրջանն է՝ 2006-2007-ի բռնություններից ի վեր:










