Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է Մերկելը փորձում զրույցի մեջ ներքաշել Պորոշենկոյին և Պուտինին
Համացանցում է հայտնվել կարճատև տեսանյութ, որում երևում է Նորմանդիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ու կարճատև զրույցը, հայտնում է korrespondent.net-ը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Անգելա Մերկելն ակտիվորեն փորձում զրույցի մեջ ներքաշել երկու նախագահներին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ նրանց ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել Նորմանդիայում։
Նորմանդիայում տոնական արարողությունների շրջանակում պետք է ընթրիք տրվեր Ֆրանսիայի նախագահի անունից։ Ճանապարհին էլ երեք առաջնորդները շփվել են մի քանի րոպե։










