Զոհված զինծառայողների ընտանիքները կապահովվեն բնակարաններով. Յացենյուկ
Ուկրաինայի կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը հանձնարարել է բնակարանով ապահովել զինծառայողների ընտանիքներին, որոնք մասնակցել են հակաահաբեկչական գործողություններին և զոհվել մարտերի ընթացքում, գրում է Корреспондент-ը։
«Ես հանձնարարել եմ բնակարաններ հանձնել բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ասել է Յացենյուկը։
Վարչապետը նշել է, որ ուկրաինացի զինծառայողներն իսկապես հերոսներ են, իսկ նրանց ընտանիքները՝ հերոսական ընտանիքներ։
«Ոչ մի ընտանիքի չեմ թողնի բախտի քմահաճույքին»,- ասել է կառավարության ղեկավարը։










