Դոնեցկում ռուս հատուկջոկատային է զոհվել

13:41 • 08.06.14

Դոնեցկի օդանավակայանի շրջանում սպանվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայող Ալեքսեյ Յուրինը, հայտնում է korrespondent.net-ը։

Ուկրաինայի իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Յուրինը ծնվել է 1993թ. և ՌԴ քաղաքացի է։ Հաղորդվում է նաև, որ Յուրինը հատուկ ջոկատային է եղել ու հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։

Աղբյուրը հավելում է, որ երիտասարդը զոհվել է Դոնեցկի օդնավակայանի համար մղվող մարտերում։ Հայտնի է, որ դրա հետևանքով մահացել է Ռուսաստանի 30 քաղաքացի, վնասվածքներ ստացել՝ 43-ը։