ԱՄՆ-ում բնակիչների ջրի ծորակներից ոսկու թիթեղներ են թափվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Ուայթհոլ քաղաքի որոշ բնակիչներ տեղեկացրել են տեղի իշխանություններին, որ իրենց տան ծորակներից ջրի հետ միասին ոսկու թիթեղիկներ են թափվում։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս հանգամանքը մտահոգվելու առիթ է տվել մարդկանց, որոնց կարծիքով, ջուրը, ոսկուց բացի, կարող է պարունակել առողջության համար վտանգավոր նյութեր։ Բնակիչների խոսքով՝ դա ջուրը չզտելու հետևանք է։

Թիթեղներն արդեն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որտեղ պարզվել է, որ դրանք իրականում ոսկյա են։ Աղբյուրը հավելում է, որ Ուայթհոլի բնակիչները ջուր են ստանում 2 ջրամբարաներից, որոնցից 6 կմ հեռավորության վրա ոսկու հանք կա։











