Գորիսում ընտրողների մասնակցությունը գերազանցում է նախորդներին. ԸՀ նախագահ

18:04 • 08.06.14

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր ընթացող քաղաքապետի ընտրություններին ժամը 17:30-ի դրությամբ իր ընտրությունն է կատարել 6868 ընտրող: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը՝ նշելով, որ նախորդ ընտրությունների համեմատ նշված ժամի դրությամբ մոտ 600 ընտրող ավել է մասնակցել քվեարկությանը:

«Նորմալ մասնակցություն է, ընտրությունը նորմալ ընթանում է, լարվածություն չկա: Առայժմ դիմում բողոքներ չենք ստացել, ինչ-որ խախտումների մասին ահազանգել են, մենք ընտրատարածքներում եղել ենք և հարթել խնդիրները»,-ասաց նա:

Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք ստացել են հիմնականում ուղղորդված ընտրություն կատարելու բողոքներ: 

Նշենք, որ Գորիսում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են անկուսակցական Հրայր Յոլյանը և «Հանրապետական» կուսակցությունից առաջադրված Վաչագան Ադունցը: