Մատրյոշկաներ, Պուտինի պատկերով բաժակներ և իրարանցում տորթի համար. Սիմֆերոպոլում նշել են քաղաքի օրը

11:46 • 08.06.14

Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում հունիսի 7-ին տեղի է ունեցել Քաղաքի օրվան նվիրված տոնական արարողություն։ Սիմֆերոպոլը դարձավ 230 տարեկան։ 

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, տոնին քաղաքում ռուսական հուշանվերներ են վաճառվել՝ մատրյոշկաներ, բաժակներ՝ Պուտինի և Ղրիմի դատախազի նկարներով և այլն։ Քաղաքի տոնին նվիրված թխվածքի համար երկար հերթ է գոյացել։

Բացի այդ, բայքերները քաղաքի բնակիչների համար մոտոցիկլներով շոու են ցուցադրել։ Նրանք տարբեր կերպարների հագուստներով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Տոնը կշարունակվի նաև այսօր։ 

Իսկ Լենինի հրապարակում ռոք համերգ տեղի կունենա։