Մահացել է Սմբատ Այվազյանը
«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանն այսօր՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, մահացել է:
Ինչպես Tert.am-ին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը, Սմբատ Այվազյանը տառապում էր ծանր հիվանդությամբ և բուժման համար հերթական անգամ մեկնել է Փարիզ, որտեղ էլ մահացել է:
Սմբատ Այվազյանը 1990-1995 թթ.-ին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք), ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, 1995-1999 թթ.-ին` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք), «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա՝ նախագահ: 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր։










