Սոմալիի ծովահենների կողմից առևանգված նավաստիները 3 տարվա գերությունից հետո ազատ են արձակվել
Սոմալիի ծովահենների կողմից առևանգված մալայզիական նավի անձնակազմի 11 անդամները 3 տարվա գերությունից հետո ազատ են արձակվել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Ծովահենները հարձակվել էին Հարավային Ասիայից և Իրանից ներգաղթած նավաստիների վրա՝ Սոմալիի ափերից 1.5 հազար կմ հեռավորության վրա: Նավաստիները MVAlbedo կոնտեյների վագոնների վրա են գտնվել:
Նրանցից 2-ն ազատ էր արձակվել ավելի վաղ, 6-ը մահացել էր գերության մեջ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նիկ Քեյի խոսքով՝ ազատված տղամարդիկ Քենիա են թռել, որտեղից էլ իրենց երկրներ կմեկնեն:










