Հարավաֆրիկյան Հանրապետության Նախագահը հոսպիտալացվել է

23:46 • 08.06.14

Հարավաֆրիկյան Հանրապետության Նախագահ Ջեյկոբ Զումային հոսպիտալացրել են։ Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա. պարզապես Նախագահը հոգնել է նախընտրական արշավի ընթացքում։

Երկու շաբաթ առաջ Հարավ-աֆրիկյան Հանրապետությունում նախագահական ընտրություններ էին կայացել, որոնց ընթացքում հաղթել էր 72-ամյա Զուման։ Բժիշկները գոհ են նրա առողջական վիճակից։

«Նախագահը ընտրությունից հետո հանգստի կարիք ունի»,-ասել են Նախագահի աշխատակազմից։