ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սմբատ Այվազյանի հիշատակը

12:48 • 09.06.14

Ազգային ժողովում այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանի հիշատակը։


«Մահացել է մեր գործընկեր, Արցախյան ազատամարտում մեծ դերակատարում ունեցած «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, երկու գումարումների պատգամավոր, ազատամարտիկ, երկրապահ Սմբատ Այվազյանը, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր գործընկերոջ հիշատակը»,- ԱԺ քառօրյանին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։


Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը մահացել էր հունիսի 8-ի գիշերը Փարիզի հիվանդանոցում՝ երկարատև հիվանդությունից հետո։