Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել

15:40 • 09.06.14

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում համընդհանուր համաներում է հայտարարել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին, որն էլ վկայակոչում է սիրիական պետական հեռուստատեսությանը:

 

Նշվում է, որ համաներումը կվերաբերի «այսօրվա դրությամբ կատարված բոլոր հանցագործությունների համար դատապարտվածներին»: Միևնույն ժամանակ պետական հեռուստատեսությունը չի ներկայացրել ավելի մանրամասն տեղեկություններ:

 

Մինչդեռ, ինչպես եթերում հայտարարել է Սիրիայի արդարադատության նախարար Նաջեմ ալ Ահմեդը, հրամանագիրը տրվել է «սոցիալական ներման և ազգային համախմբվածության» կոնտեքստում:

 

Անցած տարվա հոկտեմբերին Սիրիայում կրկին հայտարարվել էր համընդհանուր համաներում, որը տարածվել է մինչև 2013 թվականի հոկտեմբերի 29-ն իրականացված բոլոր հանցագործությունների վրա: