Ավստրալիայում կոկորդիլոսը կուլ է տվել զբոսաշրջիկին
Ավստրալիայում ոստիկանները սպանված 5 մետրանոց կոկորդիլոսի մարմնում հայտնաբերել են 62-ամյա զբոսաշրջիկի մնացորդները:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ Sydney Morning Herald-ին հղումով, Կակադու ազգային պարկի տարածքում կոկորդիլոսների հարձակմանը ենթարկված տղամարդու որոնումների ժամանակ ոստիկանները կրակել են ևս մեկ երկկենցաղի:
Զոհված զբոսաշրջիկը կնոջ և դստեր հետ միասին ապրելիս է եղել զբոսաշրջային ճամբարում՝ պարկի տարածքում: Վերջիններս օգնության են կանչել, սակայն տղամարդու մնացորդները հայտնաբերվել են հաջորդ օրը:










