Բասկերի երկրի անկախության կողմնակիցները 123 կմ երկարությամբ շղթա են կազմել (լուսանկարներ)

08:37 • 09.06.14

Բասկերի երկրի անկախության կողմնակիցները` ավելի քան 100 հազար մարդ, 123 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել, հայտնում է Russia Today-ը: Ակցիան անվանել են «Գուրե էսկու դագու»՝ «Ամենը մեր ձեռքերում է»:

Նրանք հանդես են գալիս շրջանային հանրաքվե անցկացնելու օգտին՝ ըստ որի բասկերը իրավունք կունենան անջատվել Իսպանիայից:

Մարդիկ շղթա են սկսել կազմել երեկ կեսօրից՝ ներառելով հյուսիսային Դուրանգո քաղաքից մինչև Պամպլոնա ընկած տարածքները: Վերջինս հարևան Նավարայի շրջանում է, սակայն բասկերը դա համարում են իրենց մշակութային ժառանգությունը:

Անցած տարի նման ակցիա էր կազմակերպվել Կատալոնիայում՝ կազմելով 400 կմ երկարությամբ կենդանի շղթա:

Բասկերի երկրում բնակվում է 2,2 մլն մարդ: Մինչ այս իրենց անկախության համար նրանք պայքարում էին նաև պայթյուններ իրականացնելով. 1968 - 2010թթ. դրանց զոհ է գնացել 850 մարդ:

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter