Նյու Յորքում բնակվող եմենցին 4.7 մլն դոլարի փոխհատուցում կստանա՝ իրեն «Բեն Լադեն» ասելու համար

15:07 • 09.06.14

Նյու Յորքում բնակվող եմենցի Օսամա Սալեհը դատարանի որոշմամբ 4.7 մլն դոլարի փոխհատուցում կստանա նրա համար, որ իր գործընկերներից մեկն իրեն վիրավորել է՝ անվանելով «Բեն Լադեն»։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Սալեհն աշխատում է հագուստի մի խանութում, որի անվտանգության աշխատակից Ջեյմս Ռոբինսոնը վիրավորել է տղամարդուն՝ ասելով, որ ինքն ատում է «կեղտոտ» արաբներին։ Այնուհետ նա հարվածել է Սալեհի դեմքին ու անվանել «Բեն Լադեն»։

 

«Ինձ համար դա մեծ վիրավորանք էր»,-ասել է Սալեհը՝ Բրուքլինի դաշնային դատարանի կողմից վճռի հրապարակումից հետո։


Աղբյուրը մանրամասնում է, որ 4.7 մլն դոլարը կփոխհատուցի Ռոբինսոնի կոպիտ վիրավորանքի հետևանքով Սալեհի կրած սթրեսն ու վիրավորանքը։