Բրազիլիայում ջրհեղեղներն առնվազն 9 մարդու կյանք են խլել
Բրազիլիայի Պարանա նահանգում առատ անձրևների առաջացրած ջրհեղեղների հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել։ Առավել շատ տուժել է Գուարապուավա համայնքը։
Ընդհանուր առմամբ, տուժել է մոտ 70 համայնք, հեղեղված են տներ, որտեղ ապրում է մոտ 48.000 մարդ, հայտնում է РИА Новости-ն։
Որոշ ավտոճանապարհներ քանդվել են։ Իշխանությունները մտադիր են առաջիկա ժամերի ընթացքում արտակարգ իրավիճակ հայտարարել։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առատ անձրևները կշարունակվեն առնվազն ևս մեկ օր։










