«Կողոպտիչը» ներխուժել է դերասանուհի Սանդրա Բալոքի տուն, երբ նա քնած է եղել
Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու՝ հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքի տուն ներխուժելու համար, հայտնում է The Tekegraph-ը:
Նախնական տվյալով՝ նա կողոպտիչ է, իսկ տուն ներխուժել է այն ժամանակ, երբ դերասանուհին քնած է եղել: Ոստիկանությունը ժամանել է ավելի շուտ, քան տղամարդը կհասցներ ներխուժել տան բուն տարածք: Դերասանուհին անվնաս է:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը չի բացառում նաև, որ 39-ամյա ներխուժողը պարզապես մոլի երկրպագու է:
49-ամյա օսկարակիր դերասանուհին Բևեռլի Հիլզի տունը գնել էր 16,2 մլն ԱՄՆ դոլարով 2011-ին: Տունն ունի 7 ննջասենյակ, 8 լոգարան:
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը նախկինում ևս հետապնդվել է երկրպագուների կողմից:










