Վրաստանում դպրոցականներ տեղափոխող միկրոավտոբուս է այրվել. կան տուժածներ
Վրաստանի Իմերեթի շրջանում փոքր մարդատար մեքենայի հետ բախվելուց հետո այրվել է աշակերտներ տեղափոխող միկրոավտոոբուսը։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, երեխաները տեղափոխվել են հիվանդանոց։
Միկրոավտոբուսում եղել է 15 դպրոցական, որոնց մի մասն ուժգին այրվածքներ է ստացել։ Ըստ նախնական տեղեկության՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառն ավտոմեքենաների արագությունն է եղել։
Վթարի հետևանքով տուժել է նաև մարդատար մեքենայի վարորդը։










