Քլինթոն ամուսինները Սպիտակ տնից պարտքերով են հեռացել

23:03 • 09.06.14

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա տիկին Հիլարին Սպիտակ տանն իրենց 8-ամյա կառավարման ընթացում ո′չ միայն չեն կարողացել խնայողություններ անել, այլև՝ պարտքերով ծանրաբեռնված են  լքել Սպիտակ տանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հաղորդել է АВС հեռուստաընկերությունը:


«Մենք ո′չ միայն առանց գումարի ենք հեռացել Սպիտակ տնից, այլև՝ պարտքերով: Այնտեղ մենք եկել ենք նույնպես առանց գումարի և մշտապես պայքարել ենք յուրաքանչյուր լումայի համար, որպեսզի վճարենք տան և Չելսիի (Քլինթոն զույգի դուստրը) ուսման վարկերը», - հայտարարել է Հիլարի Քլինթոնը հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում:
Ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող Բիլ Քլինթոնը ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1993-2001 թվականներին:


Հիլարի Քլինթոնը համարվում է ԱՄՆ-ի՝ 2016-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուներից մեկը: Ipsos ընկերության՝ մայիսին անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը 66-ամյա Հիլարիին ամենահավանական թեկնածուն է համարում, ով կարող է հաղթել 2016-ի ընտրություններում: