Փարիզում «սիրո կողպեքի» ծանրությունից կամուրջը մասամբ փլվել է

16:15 • 09.06.14

Փարիզի ամենահայտնի կամուրջներից մեկից՝ Pont des Arts-ից, տարհանվել են մեծ թվով զբոսաշրջիկներ, քանի որ կառույցը հազարավոր «սիրո կողպեքների» ծանրությունից մասամբ փլվել է։

 

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, բարեբախտաբար, միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել։ Կամրջի մի մասի փլուզումից հետո ոստիկանները ստիպված են եղել շրջափակել տարածքը։

 

Աղբյուրը նշում է, որ զբոսաշրջիկների շրջանում տարածված սովորություն կա, ըստ որի՝ նրանք կամրջի վրա ամրացնում են իրենց ու սիրեցյալի անունով կողպեք՝ ի նշան հավերժ սիրո։
 

Սակայն մետաղյա կողպեքի ծանրությունը լուրջ սպառնալիք է դարձել կամրջի ամրության համար։ The Daily Mail-ը նկատում է, որ այս խնդիրը Փարիզից զատ առկա է նաև այլ երկրներում ու ԱՄՆ-ում։ Ուստի մի շարք եվրոպական երկրներում կոչ է արվել կամուրջներն ազատել վտանգավոր կողպեքից։
 

 

Lookout point: The bridge is famed for its spectacular views along the Seine

Love locks: Kim Kardashian and Kanye West also attached a padlock to the bridge when they were in Paris

Protests: A campaign has been started to stop the practice of fixing locks to the bridge - a problem that blights iconic bridges across Europe

On tour: Actor Leonardo DiCaprio has also visited the iconic Ponts des Arts with friends

In the family: Kim Kardashian and her mother Kris Jenner also stopped at Pont des Arts on a visit to Paris to attach a padlock to the bridge

Sealing their love: Kourtney Kardashian and Scott Disick attached a padlock to the Pont des Arts when they visited Paris with their son Mason