Մահացել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Խաչատրյանը

11:37 • 09.06.14

Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտին տեղեկատվական կենտրոնը:


«Համակրելի մարդու, փորձառու դատավորի, լավ գործընկերոջ կերպարն ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում։ ՀՀ դատական համակարգը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին»,- նշված է հաղորդագրության մեջ։


Նշենք, որ Դանիել Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։ 1999 թվականին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։