Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կա զոհ և վիրավորներ

12:04 • 09.06.14

Թուրքիայի հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր նահանգում պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Haber7 լրատվական կայքը։


Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։  Հաղորդվում է 1 զոհի մասին։
 

Պայթյունը որոտացել է այն պահին, երբ ցուցարար քրդերի մի խումբ փակել է նահանգի հիմնական մայրուղիներից մեկը։

Համաձայն առկա տեղեկությունների՝ պայթել է գազի բալոնը, որը եղել է ակցիայի մասնակիցներից մեկի մոտ։
Հարուցվել է քրեական գործ։

 

Հիշեցնենք, որ քուրդ ցուցարարներն արդեն մի քանի շաբաթ է ցույցեր են կազմակերպում ընդդեմ զինվորական բլոկպոստերի տեղակայման։ Երեկ ցուցարարների և ոստիկանության միջև գրանցված բախումների հետևանքով 2 քուրդ ցուցարար էր սպանվել։