Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տալիս

16:00 • 09.06.14

Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլյաբը հայտարարել է, որ երկրի կառավարությունը հրաժարական է տալիս, ինչը պայմանավորված է նախագահի պաշտոնում Աբդել Ֆաթահ աս Սիսիի ընտրությամբ։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ Reuters-ին հղումով, տեղի ԶԼՄ-ները պնդում են, որ Մահլյաբն ու մի շարք այլ նախարարներ կպահպանեն իրենց պաշտոնները։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 8-ին Եգիպտոսի Բարձրագույն սահմանադրական դատարանի շենքում տեղի է ունեցել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։

 

Ըստ Al Arabiya-ի՝ երկրի ղեկավարն արդեն հայտարարել է, որ ոչ մի դեպքում կոալիցիա չի կազմի իսլամիստ «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ։