Բերման են ենթարկվել սուտ մատնության ու խուլիգանության մեղադրանքներով հետախուզվող կանայք

11:15 • 09.06.14

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Չեխովի փողոցի 15 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին,
իսկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն էլ՝ Երևանի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ին: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:


Գայանե Դ.-ն փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, իսկ Արմինե Խ.-ն հունիսի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է: