Գերմանացիների մեծ մասն ընդմիջում չի անում աշխատելիս. հետազոտություն
TNS ընկերության հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր հինգ գերմանացուց մեկը նախընտրում է իր օրինական ընդմիջման ժամին աշխատել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:
Պատճառները տարբեր են: 55 տոկոսը պնդում է, որ իրենք չափազանց շատ աշխատանք ունեն, մինչդեռ հարցվածների 36 տոկոսը մեղքի զգացում է ունենում, որ իրենց ընդմիջումը մեծացնում է մյուս գործընկերների ծանրաբեռնվածությունը:
Մի մասն էլ կարծում է, որ ընդմիջումը խոչընդոտում է աշխատանքային գործընթացին, այդ պատճառով նախընտրում է այն արհամարհել։
Արդյունքում՝ արշավ է անցկացվել, որի ժամանակ մասնակիցները հիշեցրել են աշխատողներին ընդմիջումների օգուտի մասին:
«Դա արհմիությունների մեծ հաջողությունն է, որ ընդմիջումները ներառված են աշխատանքային պայմանագրերում»,- հայտարարել է արհմիություններից մեկի նախագահ Ֆրենկ Բսիրսկեն։










