Քրեական գործ՝ ոստիկանին ամրակցված զենքի հետ անզգույշ վարվելու փաստի առթիվ
Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայության ոստիկանը, ծառայություն իրականացնելիս, ծառայակցի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը:
Հրազենը վերցրած ոստիկանի կողմից զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով արձակված կրակոցից վերջինս ստացել է հրազենային վնասվածք:
Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայության կայքը:
ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:










