Լաս Վեգասում զույգը սպանել է ոստիկանների, անցորդի և ինքնասպան եղել

09:49 • 09.06.14

Լաս Վեգասում (ԱՄՆ) հրաձգություն է տեղի ունեցել, ինի հետևանքով կա 5 զոհ, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

Տղամարդն ու կինը սպանել են երկու ոստիկանի, պատահական անցորդի, ապա վերջ տվել իրենց կյանքին:

 

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հրաձգության ընթացքում զույգը հեղափոխական կարգախոսներ է վանկարկել: Ոստիկանների հետ ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Ոստիկանները պարզապես ճաշելիս են եղել ճաշարանում, երբ սկսվել է հրաձգությունը:
 

Հարձակման ու սպանությունների դրդապատճառներն անհայտ են մնում: