Ուղևորների մղձավանջ. դռները բաց վերելակը 31 հարկը բարձրացել է 15 վայրկյանում՝ հարվածելով տանիքին (տեսանյութ)

16:52 • 09.06.14

YouTube կայքում տեղադրված տեսանյութը ցույց է տալիս այն սարսափելի պահը, երբ անսարքության պատճառով Չիլիում վերելակը սրընթաց վեր է բարձրանում՝ վնասելով ներսում գտնվող ուղևորին, գրում է The Independent-ը:


Վերելակ մտնելը շատերի համար իրական մղձավանջ է՝ փակ տարածության հանդեպ ունեցած վախերի պատճառով:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է 31-ամյա Խոսե Վերգարա Աչևեդոն ինքնամոռաց սեղմում վերելակի կոճակները՝ մինչ այն վեր է սլանում Չիլիի Բուստամանտե համայնքային այգում գտնվող շենքում:

 

Տեխնիկական խնդրի պատճառով վերելակի ներսի դռները չեն փակվել, և վերելակը հավաքել է 80 կմ/ժ արագություն՝ 15 վայրկյանում անցնելով 31 հարկ:

 

Տեսանյութն ավարտվում է, երբ այն հարվածում է շենքի տանիքին, ինչից հետո, ինչպես հաղորդվում է, Աչևեդոն ստացել է գլխի և ոտքերի վնասվածքներ։


Հաղորդվում է, որ շենքը կառուցվել է ընդամենը 8 ամիս առաջ: