Հնդկաստանում գետը քշել-տարել է 24 ուսանողի

09:42 • 09.06.14

Հնդկաստանում ինժեներական քոլեջի 24 ուսանողի՝18 տղայի և 6 աղջկա, Բեաս գետը քշել-տարել է, և այժմ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։

 

Ինչպես տեղեկացնում է Лента-ն՝ The Times of India-ին հղումով, ուսանողներն ուղևորվելիս են եղել հյուսիսում գտնվող Մանալի քաղաք։ Ճանապարհին նրանք որոշել են գետի ափին լուսանկարվել, սակայն այդ պահին նրանց ամբողջությամբ ծածկել է հսկայական ալիքը։ Աղբյուրը մանրամասնում է, որ հսկայական ալիքն իր հերթին պայմանավորված է եղել ջրամբարից ջրի արձակմամբ։

 

Թեև կորածների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, այնուհանդերձ մտավախություն կա, որ Բեասի սառը ջրերում նրանք դժվար թե ողջ մնացած լինեն։

 

Տեղացիները պատահարի համար մեղադրում են իշխանություններին, քանի որ վերջիններս նախապես չեն նախազգուշացրել ջրի արձակման մասին։