Մալայզիան 8.6 մլն դոլար է ծախսել անհետացած Boeing-ի որոնումների համար
Մալայզիան 8.6 մլն դոլար է ծախսել մարտի 8-ին ռադարների տեսադաշտից անհետացած՝ MH370 չվերթի Boeing 777 ինքնաթիռի որոնումների համար:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ NBC ամերիկյան հեռուստաալիքին հղումով, 239 ուղևորով անհետացած MH370 չվերթի որոնումներն արդեն ճանաչվել են ամենաթանկարժեքն ավիացիայի պատմության մեջ: Փորձագետները կարծում են, որ հետագայում անհետացած օդանավի որոնումների ծախսերը կարող են հասնել հարյուրավոր միլիոն դոլարի:
«8.6 մլն դոլարը միայն այն թիվն է, որը ծախսել են մալայզիական գործակալությունները, մենք չգիտենք, թե ինչքան են ծախսել մյուս երկրները», - լրագրողներին հայտնել է Մալայզիայի քաղավիացիայի վարչության ղեկավար Աջարուդդին Աբդուլ Ռահմանը:










