Սան Պաուլոն բազմակիլոմետրանոց խցանումների մեջ է հայտնվել մետրոյի աշխատակիցների գործադուլի պատճառով (լուսանկարներ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից օրեր առաջ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում մետրոյի աշխատակիցների գործադուլը հանգեցրել է բազմակիլոմետրանոց խցանումների, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Կիրակի աշխատանքային վեճերի դատարանը որոշում է կայացրել, որ գործադուլն անօրինական է, և պահանջել է մետրոյի աշխատակիցների արհմիությունից աշխատանքը չկատարելու յուրաքանչյուր օրվա համար 222 հազարական դոլար, սակայն մետրոյի աշխատակիցները որոշել են շարունակել իրենց ակցիաները:
Երկուշաբթի նրանք մտադիր են դուրս գալ փողոցային ցույցերի: Մետրոյի աշխատակիցներին մտադիր են միանալ անօթևանների իրավունքները պաշտպանող խմբերի ակտիվիստները:
Մետրոյի աշխատակիցների ակցիան սկսվել է հունիսի 5-ին:
«Եթե նրանք փող ունեն «Իթաքերան» մարզադաշտի և աշխարհի առաջնության անցկացման համար, ինչպե՞ս կարող է լինել, որ նրանք փող չունենան հասարակական տրանսպորտի համար»,- հայտարարել է գործադուլի դուրս եկած արհմիության ղեկավարը գործադուլի առաջին օրը:
Մետրոյի աշխատակիցներն ի սկզբանե պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձը 35 տոկոսով, սակայն այնուհետ հայտարարել են, որ կհամաձայնեն 12 տոկոսով բարձրացման: Մետրոպոլիտենի ղեկավարությունը, սակայն, հրաժարվում է բարձրացնել աշխատավարձը 8,7 տոկոսից ավելի:
BBC News-ի հաղորդմամբ՝ առավոտյան քաղաքում խցանումների երկարությունը կազմում է ավելի քան 200 կիլոմետր:




















