«Միսս ԱՄՆ» տիտղոսին է արժանացել թեքվոնդոյի սև գոտի ունեցող Նիա Սանչեզը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բատոն Ռուժ քաղաքում կայացած «Միսս ԱՄՆ» մրցույթի հաղթող է ճանաչվել 24-ամյա Նիա Սանչեզը՝ Լաս Վեգասից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Փորձությունների թվում, որոնք պետք է հաղթահարեին 50 նահանգներից ժամանած մասնակիցները, եղել նաև լողազգեստներով և երեկոյան զգեստներով ցուցադրությունները, ինչպես նաև հարցերին պատասխանելը։
Սանչեզը, որը նախկինում ճանաչվել է «Միսս Նևադա» և ունի թեքվոնդոյի սև գոտի, ժյուրիի անդամների հետ զրույցում նշել է, որ կարևոր է, որ կանայք կարողանան պաշտպանել իրենք իրենց։
Հաղթողի գլխին թագը դրել է «Միսս ԱՄՆ-2013» մրցույթի հաղթող Էրին Բրեդին՝ Կոնեկտիկուտ նահանգից։ Այս տարի մրցույթն անցկացվել է 63-րդ անգամ։ Այժմ Սանչեզն ԱՄՆ-ն կներկայացնի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում, որը կկայանա հաջորդ տարի։
Մրցույթի կազմակերպիչներն են «Հոլիվուդ մոլորակ» խաղատունը, NBC հեռուստաընկերությունը և ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը։
![]()






















