Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

08:23 • 09.06.14

Մահացել է Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենատարեց տղամարդ անվանակարգի ռեկորդակիրը. կյանքի 112-րդ տարում մահացել է Ալեքսանդր Իմիչը, հայտնում է ԷնՏեՎե-ն:

Իմիչըը հայտնի քիմիկոս էր, պարահոգեբանության վերաբերյալ գրքերի հեղինակ: Նյու Յորքի բնակիչ Իմիչը այս տարվա ապրիլին էր ներառվել Գինեսի ռեկորդների գրքում: Նա ծնվել էր Լեհաստանում 1904-ին, 1939-ին կնոջ հետ փախել այնտեղից նացիստների ներխուժումից հետո: Որոշ ժամանակ անց է կացրել ԽՍՀՄ-ում:


Իր երկարակեցությունը Իմիչը բացատրում էր նրանով, որ սպորտով էր զբաղվում, ալկոհոլ չէր օգտագործում, սննդակարգ էր պահում՝ հավից ու ձկնեղենից:


Իմիչի մահից հետո աշխարհի ամենատարեց տղամարդն է համարվում ճապոնացի 111-ամյա Սակարի Մոմոին, ով ամերիկացուց փոքր է 1 օրով: