Ադրբեջանցի զինյալները Սիրիայում պատռում են իրենց անձնագրերը (լուսանկար)

11:34 • 09.06.14

Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալները զանգվածաբար պատռում են իրենց անձնագրերը, որոնք տրամադրվել են Ադրբեջանի պետական մարմինների կողմից։ Սոցցանցերում տարածված կադրերում տեսանելի են կտրտված ադրբեջանական անձնագրեր։


Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, լուսանկարը տեղադրվել է զինյալներից մեկի՝ Յահիա ալ Ազերիի անձնական էջում։

 

Հաղորդվում է, որ վերջինս Սիրիայում կռվող ադրբեջանցիների հրամանատարն է եղել և սպանվել է որոշ ժամանակ առաջ։ Ենթադրվում է, որ ներկայում նրա անձնական էջն օգտագործում է կինը։


Ադրբեջանական անձնագրերի ցուցադրական ոչնչացումը խոսում է այն մասին, որ ծայրահեղական իսլամիստները չեն ճանաչում Ադրբեջանը և հրաժարվում են քաղաքացիությունից՝ ցուցադրելով իրենց թշնամական վերաբերմունքն այդ երկրի հանդեպ, գրում է աղբյուրը։