Էս խայտառակ վիճակի համար պատասխանատու կա՞. Պետրոս Ղազարյանի հաշվի վրա կալանք է դրվել` առանց տուգանքի մասին ծանուցման

13:32 • 09.06.14

«Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առանց իրեն տուգանքի մասին ծանուցում ուղարկելու իր հաշիվների վրա կալանք է դրվել։


«Բանկից իմանում եմ, որ իմ հաշվին կալանք են դրել, որովհետև տուգանք չեմ մուծել: Հարկադիրից շատ սիրալիր ասում են 10 000 դրամ, հինգ տուգանքը, հինգ մեր ծառայության գինը:


Ասում եմ՝ բայց ինձ ծանուցում չի եկել, որ տուգանք ունեմ և եթե չեմ մուծել պետք է եռապատկվի, այսինքն՝ 5-ը դառնա 15 000: Ասում են՝ ճիշտ եք, քանի որ ծանուցում ձեզ չեն ուղարկել, դրա համար էլ երևի չեն եռապատկել, բայց մեզ ՝այսինքն հարկադիր ծառայություն ուղարկել են, այնպես որ պետք է մուծեք, որ կալանքը հանենք:


Պարզվում է բավական շատ նման դեպքեր կան, ով ներվեր կքայքայի չի մուծի, ով մուծեց, էլի լավ ա։ Մտածում եմ մարդ ինչ վիժվածք պետք ա լինի,որ նման ձևով իր քաղաքացիներից փող պլոկի: Ու, վերջիվերջո, կա՞ էս խայտառակ վիճակի պատասխանատու, թե քանի փող ա գալիս լավ ա»,-գրել է Պետրոս Ղազարյանը: