Պյոտր Պորոշենկոն երդմնակալության ժամանակ կարաբինը գցած զինվորին ուղարկում է ռազմադաշտ

21:01 • 09.06.14

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի պատվո պահակախումբը կուղարկվի ռամական գործողություններ իրականացնելու երկրի հարավ-արևելքում: Ինչպես հայտնում է lifenews.ru-ն՝ նման որոշում կայացվել է նախագահի երդմնակալության ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո:


Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողության ժամանակ, երբ վերջինս անցնելիս է եղել կարմիր գորգի վրայով, պատվո պահակախմբի զինվորը ձեռքից գցել է կարաբինը: Փորձելով վերցնել ընկած զենքը՝ երիտասարդն ինքն էլ սայթաքել է:


Նախագահական գնդի 10 զինվոր կընդգրկվեն «Դոնբաս» գումարտակում: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ զինվորներին կուղարկեն ռազմական գործողությունների գոտի:


Միաժամանակ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ բոլոր ռազմական և հերթապահող ստորաբաժանումներն ամբողջական կազմով պետք է մասնակցեն ռազմական գործողություններին: ՆԳՆ աշխատակիցները, ովքեր կհրաժարվեն մասնակցել, կազատվեն աշխատանքից: