Մեկնարկել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկօրյա այցը Թուրքիա

12:16 • 09.06.14

Մեկնարկել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկօրյա այցը Թուրքիա։
 

Ինչպես տեղեկացնում է իրանական IRINN-ը, Ռոհանին Թուրքիայում է նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով։
 

Ի դեպ, սա Իրանի նախագահի մակարդակով առաջին այցն է՝ 1996թ.-ից ի վեր։ 1996թ.-ին Թուրքիա էր այցելել Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին։

 

Ռոհանին Թուրքիայում հանդիպումներ է ունենալու նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

 

Այցի ընթացքում Ռոհանիին ուղեկցում են արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, մշակույթի նախարար Ալի Ջանաթին, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանը։

Ենթադրվում է, որ կքննարկվի նաև Սիրիայի հարցը, որի առնչությամբ Իրանն ու Թուրքիան հակառակ կարծիքներ ունեն։